Քլոե Քարդաշյանը ներել է իր բոյֆրենդի դավաճանությունը

15:05   13 ապրիլի, 2018

Երեկ Քլոե Քարդաշյանը դուստր է լույս աշխարհ բերել։ Երեխայի անունը դեռ հայտնի չէ, բայց հայտնի է այն, որ ծննդաբերության ժամանակ հիվանդասենյակում է գտնվել նրա բոյֆրենդը, երեխայի հայրը՝ բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնը, որը մի քանի օր առաջ դավաճանությունների հետ կապված սկանդալային պատմության մեջ էր հայտնվել։

Սակայն People պարբերականը գրում է, որ 33-ամյա հեռուստաաստղը ներել է իր բոյֆրենդի դավաճանությունները.

«Քլոեն ներել է Թրիստանին, նա չափից շատ է սիրում նրան ու իրենց երեխային։ Քլոեն տեղի ունեցածի մեջ մեղադրում է բոյֆրենդի սիրուհիներին՝ հավաստիացնելով, որ Թրիստանի դավաճանությունները ընդամենը եղել են սեքս՝ անսթափ վիճակում։ Քլոեն որոշել է ևս մեկ անգամ փորձել վերականգնել հարաբերությունները Թրիստանի հետ, որը ներողություն է խնդրել նրանից։ Քլոեն հիմա երջանիկ է։ Նա վայելում է իր նորածին դստեր ու Թրիստանի ներկայությունը»,- հայտնում է մոտ կանգնած աղբյուրը։

Լուսանկարները՝ Getty

 



© NEWS.am STYLE