Անի Երանյանն անճանաչելի է նոր սանրվածքով (ֆոտո)

18:32   13 ապրիլի, 2018

Անի Երանյանը ոճային փոփոխություն է արել: Մոսկվաբնակ դերասանուհին դարձել է շիկահեր, նաեւ փոխել սանրվածքը: Instagram-ի story բաժնում Անին կարճ հոլովակ է հրապարակել, որում կերպարանափոխված կեցվածք է ընդունում ֆոտոնկարահանման ընթացքում.

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անի Երանյանն Instagram-ի իր էջում հրապարակել էր իր մայրիկի լուսանկարը եւ շնորհավորել նրա տարեդարձը: Լուսանկարին կից դերասանուհին գրել էր.

«Իմ անգին մայր, դժվար է համապատասխան բառեր գտնել՝ իմ սերը քո հանդեպ նկարագրելու համար: Երբեմն ինձ թվում է, թե ավելի ուժգին սիրել պարզապես հնարավոր չէ: Շնորհակալ եմ Աստծուն, որ դու ես իմ մայրը: Անչափ շնորհակալ եմ քեզ կյանքի համար, նրա համար, թե ով եմ ես այս պահին, այն ամենի համար, ինչ դու արել ես ինձ համար՝ հուսալով, որ ես անպայման լավ մարդ կդառնամ:

Ուզում եմ խնդրել, որ դու միշտ առողջ լինես, իսկ մնացած ամեն բան ես կանեմ քեզ համար: Իմ հենասյուն, իմ ընկերուհի, իմ պահապան հրեշտակ: 

Մամա, ներիր ինձ այն տարաձայնություների համար, որոնք թեեւ հազվադեպ, բայց լինում են: Ուզում եմ, որ քո հիասքանչ ժպիտը երբեք չպակասի քո դեմքից: Դու միշտ կլինես իմ հերոսն ու կուռքը: Համբուրում եմ քո ոսկե ձեռքերն ու խոնարհվում քո առաջ: Շնորհավոր ծնունդդ, մամ»:



© NEWS.am STYLE