Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով եւս մեկ անձ է ձերբակալվել

18:01   13 ապրիլի, 2018

2016-ին Քիմ Քարդաշյանին կողոպտել էին Փարիզում նորաձևության շաբաթվա ընթացքում, երբ հայուհին հանգստանում էր իր հյուրանոցում։ Այդ ժամանակ հանցագործները 7 միլիոն դոլարի թանկարժեք իրեր էին գողացել։

Ոստիկանությունը մեկ ամսվա ընթացքում ձերբակալել էր 11 կասկածյալի ու նրանց դեմ մեղադրանքներ առաջադրել։

Daily Mail-ը հայտնում է, որ ոստիկանությունը ձերբակալել է ևս մեկ կասկածյալի, որի անունը չեն հայտնում, բայց նշում են, որ նա առանցքային դեր է կատարել հանցագործության կազմակերպման հարցում։



© NEWS.am STYLE