People. Բրեդ Փիթը գտել է իր «Ամալ Քլունիին»

13:07   14 ապրիլի, 2018

Այս շաբաթ հայտնի էր դարձել, որ 54-ամյա Բրեդ Փիթը սկսել է հանդիպել 42-ամյա պրոֆեսոր Ների Օքսմանի հետ։ Օքսմանի մասին հայտնի է, որ նա ծնվել է Իսրայելում ու ապրում է ԱՄՆ-ում։ Ներին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է, ճարտարապետ, որի աշխատանքները ներկայացված են Փարիզի, Վիեննայի, Բոսթոնի, Նյու Յորքի թանգարաններում։ Փիթն ու նա մտերմացել են ճարտարապետության հանդեպ իրենց ընդհանուր սիրո հողի վրա։ Հիմա նրանք միասին աշխատում են նոր նախագծի վրա ու դրա համար էլ կանոնավոր հանդիպում են։

People պարբերականին մոտ կանգնած աղբյուրը հայտնում է, որ Ներին իր բնավորությամբ նման է Փիթի ընկերոջ՝ Ջորջ Քլունիի կնոջը՝ Ամալին։

«Բրեդն ասում էր, որ ուզում է բազմաթիվ ճարտարապետական ու դիզայներական գաղափարներ իրականացնել։ Նա տեսել էր Ներիի աշխատանքները, ու Ներին նրան շատ տաղանդավոր է թվացել։

Շատ ժամանակ է անցել մինչև Բրեդը վերադարձել է ռոմանտիկ հարաբերությունների, բայցևայնպես վերադարձել է։ Նրան դուր են գալիս կանայք, որոնք մարտահրավեր են նետում ամեն ինչում, հատկապես ինտելեկտի հարցում։ Բրեդը տեսել է, թե ինչպես է փոխվել իր ընկեր Ջորջ Քլունին, երբ հանդիպել է Ամալին, ու որքան է Ամալը երջանկացրել նրան։ Դա նրան մտածելու տեղիք է տվել»,- հայտնում է աղբյուրը։

Լուսանկարները՝ Getty



© NEWS.am STYLE