Անատի Սաքանյանը կրկին ամուսնանո՞ւմ է (ֆոտո)

15:36   14 ապրիլի, 2018

Անատի Սաքանյանի նոր լուսանկարները շփոթության մեջ են գցել նրա երկրպագուներին։ Բանն այն է, որ 26-ամյա դերասանուհին իր Instagram-ի էջում պարծեցել է շքեղ մեյքափով եւ սանրվածքով, որը բնորոշ է հարսնացուներին։

Դերասանուհին որեւէ մեկնաբանություն չի գրել, միայն շնորհակալություն է հայտնել շպարի համար։

Նշենք, որ Անատի Սաքանյանը մեկ անգամ արդեն ամուսնացած է եղել։ Սերիալային դերասանուհու ամուսնական կյանքն ընդամենը վեց ամիս է տեւել։ Նա եւ սիրելին ամուսնացել էին 2017-ի փետրվարի 14-ին եւ մեկնել Մոսկվա, իսկ արդեն օգոստոսին նրանք ամուսնալուծվել էին, եւ Անատին վերադարձել էր Երեւան։ Դերասանուհին թեեւ հաստատել է լուրը, սակայն չի ցանկացել խոսել ամուսնալուծության պատճառների մասին։



© NEWS.am STYLE