14-ամյա Սաթենիկ Գեւորգյանը Հայաստանից հիանալի ելույթ ունեցավ «Ты супер» նախագծում

23:16   14 ապրիլի, 2018

ՆՏՎ-ով շարունակվում է «Ты супер» միջազգային երաժշտական նախագծի նոր շրջանը, որին մասնակցում են Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի տարբեր անկյուններից երեխաները: 14-ամյա Սաթենիկ Գեւորգյանը, որն ապրում է Գյումրիի մանկատանը, հերթական անգամ հիացրեց ժյուրիի անդամներին՝ Վիկտոր Դրոբիշին, Իգոր Կրուտոյին, Սերգեյ Լազարեւին եւ Յուլիանա Կարաուլովային, երգելով Իգոր Սարուխանովի «Скрип Колеса» երգը: Ժյուրին գոհ մնաց հայուհու ելույթից, իսկ վերջում նրա հետ երգում էր անձամբ Իգոր Սարուխանովը:



© NEWS.am STYLE