Ռեփեր Գուֆը հաստատել է իր սիրավեպը՝ Քեթի Թոփուրիայի հետ

14:15   15 ապրիլի, 2018

Ռեփեր Գուֆը, ով մայիսի 4-ին ելույթ կունենան Երևանում, հաստատել է իր սիրավեպը Քեթի Թոփուրիայի հետ: Տարուց ավել է, ինչ խոսակցություններ էին պտտվում այս զույգի սիրավեպի մասին: Խոսվում էր այն մասին, որ Քեթին բաժանվել է ամուսնուց, այն բանից հետո, երբ վերջինս իմացել էր, որ երգչուհին ռեփերի հետ հանգստանում է Թայլանդում: Չնայած Գուֆն էլ իր հերթին բաժանվել էր իր հերթական սիրուհուց՝ Լերա Ֆակից: Եվ այս ամենը Կեթիի հետ «ընկերությունը» շարունակելու համար:

Ռեփերն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա Կեթիի հետ է, իսկ նկարի մեկնաբանության հատվածում սիրտ խորհրդանիշն է դրված:

Դատելով, թե ինչպես է լուսանկարում Գուֆը գրկել երգչուհուն՝ գոտկատեղից ներքև, նրանց սիրավեպն ակտիվ զարգանում է:

 

 



© NEWS.am STYLE