Շքեղ ավտոբուս և ռեստորան. Քիմ Քարդաշյանը համադասարանցիների հետ հանդիպում է կազմակերպել

15:02   15 ապրիլի, 2018

Քիմ Քարդաշյանը չափազանց զբաղված անձ է, սակայն նա կարողանում է ազատ ժամանակ գտնել և այն իր համադասարանցիների հետ անցկացնել:

Քիմն ուղիղ 20 տարի առաջ է ավարտել դպրոցը, և ահա, աստղի համադասարանցիները որոշել են հանդիպում կազմակերպել, որին ներկա է եղել 37-ամյա հայուհու ամբողջ դասարանը:

Ռեալիթի շոուի 37-ամյա աստղն այս առիթով պատվիրել է հատուկ լյուքս ավտոբուս, որն էլ հավաքվածներին ուղեկցել է Միրամոնտեի դպրոց:

Դպրոց կատարած այցելությունից հետո Քիմն ու իր համադասարանցիները նշել են այս իրադարձությունը Բրենթվուդի շքեղ ռեստորաններից մեկում:

Հիշեցնենք, որ Քլոե Քարդաշյանը, ինչպես արդեն հայտնի է ամբողջ աշխարհին, դուստր է լույս աշխարհ բերել։ 33-ամյա հեռուստաաստղը Քլիվլենդի հիվանդանոցի ծննդատանն է գտնվում։

Քիմը Քլոեին նվիրել էր Noitte Fatata ապրանքանիշի մանկասայլակ, որը 5000 դոլար արժե, օրգանական արտադրանքներ երեխային լողացնելու համար՝ 1000 դոլար ընդհանուր արժողությամբ, ու 1500 դոլարանոց ծածկոց։

 



© NEWS.am STYLE