Ռոզա Ֆիլբերգը ներկայացել է առօրյա հագուստով

20:48   15 ապրիլի, 2018

Երգչուհի, արդեն նաև դերասանուհի Ռոզա Ֆիլբերգը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Տեղադրված լուսանկարում Ռոզան ներկայացել է առօրյա հագուստով, իսկ կից՝ ինչպես միշտ գրել է ռուսալեզու մեկնաբանություն:

«Ես պատրաստ եմ իմ ողջ ուժերն ու ժամանակը ծախսել, միայն թե իմանամ, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես մտածված էր… Ինչպե՞ս իմանալ: Հավատալ)», - մեկնաբանել է իր լուսանկարը Ռոզա Ֆիլբերգը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին ներկայացրել էր սեքսուալ և գայթակղիչ լուսանկար, որը մեկնաբանել էր հետևյալ կերպ. «Ինչու քնից արթնանալիս և լիովին իրականություն մտնելիս, դուք կարծես ամեն անգամ նաև երբեմն զգում եք անսովոր ուժի տպավորություն, որ քնի հետ մեկտեղ թողնում եք չբացահայտված ինչ-որ բան: Դուք ծաղրում եք ձեր երազի անհեթհեթությունը և միևնույն ժամանակ զգում, որ այդ անհեթհեթությունների շղթան եզրահանգում է ինչ-որ մտքի, բայց միտքն այդ արդեն իրական է, ինչ-որ բան, որը պատկանում է ձեր իրական կյանքին, արդեն գոյություն ունի և միշտ ձեր սրտում գոյություն է ունեցել: Կարծես Ձեր երազի միջոցով ձեզ ինչ-որ նոր բան է ասվել, մարգարեական, ձեր կողմից ակնկալվող: Ձեր տպավորություններն ուժեղ են, դրանք կամ ուրախացնող են կամ տանջող, և թե ինչում են դրանք կայանում և ինչ էր ձեզ ասված միշտ չեք կարող, ոչ հասկանալ, ոչ վերհիշել»:



© NEWS.am STYLE