Կենդանակերպի նշանների վեց կատարյալ զույգ

21:03   17 ապրիլի, 2018

Կշեռք եւ Կարիճ

Նրանք բացառիկ հարմար են միմյանց, քանի որ ուժեղ կիրք եւ ձգտում ունեն դեպի իրենց զուգընկերը: Կշեռքին ու Կարիճին ժամանակ է պետք՝ միմյանց հարմարվելու համար: Բայց երբ դա տեղի է ունենում, ամեն ինչ հրաշալի է դառնում:

Ձկներ եւ Խեցգետին

Ձկներն ու Խեցգետինները հարմար են միմյանց: Հայտնի է, որ Կենդանակերպի այս նշանները բավական էմոցիոնալ են: Նրանց համար դժվար չէ հասկանալ միմյանց ուղին: Նրանք, միաժամանակ, հակված են ուժեղ սիրահարվել, շատ ժամանակ են հատկացնում իրենց զուգընկերոջը, փորձում են զարգացնել հարաբերությունները, բայց այս ձգտումները պետք է ավելի տրամաբանական լինեն:

Աղեղնավոր եւ Խոյ

Աղեղնավորներն ու Խոյերը ծարավի են արկածների, սիրում են գործ ունենալ անհայտի հետ: Երբ նրանք միասին են, կյանքը երբեք ձանձրալի չէ, քանի որ այնքան նոր բան կա, որ պետք է ուսումնասիրել: Եթե նույնիսկ նրանք միանման հետաքրքրություններ չունեն, երկուսն էլ ցանկանում են փորձել այն, ինչ դուր է գալիս մյուսին: Նրանք ինտելեկտուալ են, միասին կարող են անել հնարավոր ամեն ինչ՝ ցանկացած ծանր իրավիճակից դուրս գալու համար:

Երկվորյակ եւ Ջրհոս

Երկվորյակներն ու Ջրհոսներն այնքան էլ նման չեն, ինչպես Կենդանակերպի մյուս նշանները: Երկվորյակները սիրում են երեկույթներ, ուշադրության կենտրոնում գտնվել: Ջրհոսներն էլ հողեղեն են եւ մոտիվացված, ձգտում են հասնել իրենց առջեւ դրված նպատակներին: Հենց այս հատկություններն էլ նրանց լավագույնն են դարձնում միմյանց համար:

Կույս եւ Ցուլ

Կույսն ու Ցուլը Հողի տարերքի ներկայացուցիչներ են: Հետեւաբար՝ նրանք, այսպես ասած, մեկ թիմից են եւ հեշտությամբ են հարմարվում միմյանց: Նրանք նաեւ հարմար միմյանց ցանկությունների եւ երազանքների հավասարակշռման համար: Նրանց փոխհարաբերություններում կայունությունը շատերին է ոգեշնչում: Նրանք ոչ միայն շատ լավ ռոմանտիկ զուգընկերներ են, այլեւ դինամիկ գործընկերներ: Եվ, ամենակարեւորը, նրանք կարողանում են համատեղել այս հարաբերությունները:

Խեցգետին եւ Կշեռք

Հայտնի է, որ Կենդանակերպի այս երկու նշանները հարազատ հոգիներ են: Այս զույգը կատարյալ դառնալու առավելագույն հնարավորությունն ունի: Նրանք նաեւ հայտնի են որպես էմոցիոնալ մարդիկ: Բացի այդ՝ ամեն անգամ, երբ Կշեռքները էմոցիոնալ աջակցության, սիրո կամ այլ բանի կարիք ունեն, Խեցգետիններն առավելագույն ուշադրություն եւ սեր են դրսեւորում՝ ձգտելով նրան երջանիկ ու սիրված դարձնել:

 

Աղբյուրը՝ Klubber.ua



© NEWS.am STYLE