Հարաբերություններում Կենդանակերպի նշանների սովորույթները

21:07   18 ապրիլի, 2018

Խոյ

Խոյերը կարող են սարսափելի համառ լինել, երբ խոսքն իրենց զգացմունքների մասին է: Նրանք կարծում են, որ ավելի լավ է լռել խնդիրների մասին, որոնց բախվում են հարաբերություններում: Բայց կյանքում ոչինչ ինքն իրեն չի լուծվում: Սխալ է ակնկալել, որ զուգընկերն ինչ-որ հրաշքով կհասկանա, որ ինչ-որ բան այնպես չէ, եւ ինքնուրույն կլուծի խնդիրները:

Ցուլ

Ցուլերը չեն դադարում մրցակցել, նույնիսկ հարաբերություններում: Յուրաքանչյուր ժեստ, յուրաքանչյուր երջանիկ պահ ավելացվում է մրցաշարային աղյուսակին: Բայց պետք չէ հաշիվ պահել զուգընկերոջ հետ: Այս դեպքում լավագույնի տիտղոսին հասնելու համար մրցակցություն չկա: Դուք միասին եք, մի մոռացեք այդ մասին:

Երկվորյակ

Երկվորյակները մի քիչ անուշադիր են, եւ շատերը նրանց լուրջ չեն ընդունում: Նրանք անկեղծորեն պատասխանատվություն են ստանձնում, բայց գրեթե միշտ չեն կարողանում կատարել: Ամենավատն այն է, որ նրանք այնպիսի արդարացումներ են փնտրում, որ թերեւս միայն իրենց են կարողանում համոզել: Երկվորյակների հետ հարաբերությունների մեջ գտնվող անձը կարող է փոքր-ինչ նյարդայնանալ, որ նորից ու նորից խնդիրների առջեւ է կանգնում: Եվ կարող է գալ մի պահ, երբ դադարում են վստահել Երկվորյակին:

Խեցգետին

Խեցգետինները հարաբերությունները չափազանց լուրջ են ընդունում: Չի կարելի հերքել փաստը, որ նրանք սիրող ու հոգատար են, բայց երբեմն սերը սահմանափակող է դառնում: Դուք եւ ձեր զուգընկերն անհատներ եք: Ձեր հարաբերությունները կարող են հրաշալի լինել, բայց դրանք չպետք է ձեր կյանքի միակ նպատակը լինեն:

Առյուծ

Առյուծները սիրում են ղեկավարել բոլորին: Բայց դա անառողջ պահվածք է հարաբերություններում, որտեղ զուգընկերները պետք է հավասար լինեն: Մի կարծեք, որ ավելի լավ գիտեք, թե ինչն է ավելի լավ ձեր սիրելիի համար: Նրան ձեզ հավասար համարեք եւ այդպես վերաբերվեք:

Կույս

Կույսերը դժվարությամբ են հաղթահարում խանդը: Նրանք պետք է հասկանան, որ չեն կարող կասկածի տակ դնել զուգընկերոջ ցանկացած քայլը միայն այն պատճառով, որ խանդում են: Հարկավոր է հաղթահարել սեփական անվստահությունը, որը թույլ չի տալիս ավելի առողջ հարաբերություններ ունենալ:

Կշեռք

Կշեռքները լավ են հաղթահարում խնդիրները: Բայց նրանք կարող են նոր խնդիրներ գտնել այնտեղ, որտեղ դրանք պարզապես չկան: Նրանք իրենց զուգընկերներին «ուղղելու» առաքելություն են ստանձնում, պարզապես այն պատճառով, որ ինչ-որ մեկը նույնքան կազմակերպված չէ, որքան իրենք: Բայց Կշեռքները պետք է մարդկանց թույլ տալ մնալ այնպիսին, ինչպիսին կան:

Կարիճ

Կարիճները տոլերանտ չեն, երբ ինչ-որ բան այնպես չէ, ինչպես իրենք էին ծրագրում: Բավական ձանձրալի է հետեւել Կարիճների ակնկալիքներին: Դուք մեքենայի հետ չեք հանդիպում: Ձեր զուգընկերը մարդ է՝ իր թերություններով: Դուք պետք է ավելի հասկացող եւ համբերատար լինեք, եթե ուզում եք, որ ձեր հարաբերությունները զարգանան ու ծաղկեն:

Աղեղնավոր

Աղեղնավորները դժբախտացնում են իրենց, եւ ոչ ոք դրանում մեղավոր չէ: Նրանք ցածր ինքնագնահատական ունեն: Նրանք միշտ զգում են, որ ինչ-որ բանում թերանում են: Բայց զուգընկերը չի ակնկալում, որ կատարյալ կլինեք, բայց նաեւ չեք կարող մեղադրել նրանց, քանի որ բացասականը չափազանց շատ է ձեր հարաբերություններում: Դուք պետք է սովորեք չհանձնվել: Միայն այդ դեպքում արժանի կլինեք ձեր զուգընկերոջը:

Այծեղջյուր

Այծեղջյուրները կարողանում են պատասխանատվություն ստանձնել: Նրանք այնքան են վարժվել առաջնորդ լինել, որ երբեմն մոռանում են, որ հարաբերություններում կարելի է խոցելի եւ բաց լինել: Պետք չէ պաշտպանվել զուգընկերոջից, պետք է բավականաչափ վստահել նրան՝ պատնեշները քանդելու եւ ձեզ հասկանալի դարձնելու համար:

Ջրհոս

Ջրհոսները մտածում են, որ թույլ են տալիս մանիպուլյացիայի ենթարկել իրենց: Դուք չպետք է համաձայնեք նրա հետ, ինչը ձեզ ապերջանիկ է դարձնում: Սովորեք լսել ինքներդ ձեզ, եւ ձեր խնդիրները չեն անդրադառնա հարաբերությունների վրա:

Ձկներ

Ձկները, ինչպես հայտնի է, ստեղծագործ էություն ունեն: Բայց երբ նրանց դրամատիկ պահանջմունքները չեն կատարվում, նրանք փնտրտուքների մեջ են ընկնում: Դա նրանց կարող է ստիպել ներխուժել զուգընկերոջ անձնական կյանք: Եվ սա բազմաթիվ տհաճությունների սկիզբն է միայն, որոնց կարող են բախվել: Դուք պետք է կարողանալ հարգել ձեր զուգընկերոջ անձնական կյանքը:

 

Աղբյուրը՝ Klubber.ua



© NEWS.am STYLE