Քիմ Քարդաշյանն ուրախացրել է երկրպագուներին՝ իր հանգստից նոր լուսանկարներ հրապարակելով

11:05   16 ապրիլի, 2018

Քիմ Քարդաշյանը մեկ շաբաթ առաջ է վերադարձել արձակուրդից, սակայն իր Instagram-ում եւ Twitter-ում շարունակում է ուրախացնել երկրպագուներին իր հանգստի մասին լուսանկարներով։ Այս անգամ 37-ամյա հեռուստաաստղը հրապարակել է նոր լուսանկարներ, որտեղ նա իր սիրելի կարմիր լողազգեստով է։

Հիշեցնենք, որ հանգստյան օրերին Քիմն իր համադասարանցիների հետ տոնում էր դպրոցն ավարտելու 20-ամյակը։ Հայուհին հատուկ այդ իրադարձության համար պատվիրել էր շքեղ ավտոբուս, որը բոլորին տարել է Միրամոնտեում գտնվող դպրոց, որտեղ սովորել է Քիմը։ Իսկ հետո բոլորը միասին գնացել են շքեղ ռեստորան Բրենտվուդում։

 



© NEWS.am STYLE