Անաստասիա Վոլոչկովան վաճառում է իր հին «սովետական» մեքենան

12:04   16 ապրիլի, 2018

Անաստասիա Վոլոչկովան վաճառում է իր հին խորհրդային մեքենան։ Համենայն դեպս՝ այդպես է հայտնել ինքը՝ պարուհին իր Instagram-ում։

Հեռուստաաստղն իր միկրոբլոգում հրապարակել է լուսանկար, որտեղ նա խորհրդային ժամանակաշրջանի հայտնի մեքենայի ֆոնին է պատկերված։

«Սիրելիներս, վաճառում եմ իմ սիրելի մեքենան, որը շատ թանկ է ինձ համար։ Ափսոս, որ պետք է բաժանվեմ դրանից։ Դասականը մնում է դասական»,- մակագրել է լուսանկարը Նաստյան։

Քիչ ավելի ուշ Վոլոչկովան հավելել է ևս մեկ լուսանկար։

«Կվաճառեմ։ Թանկ՝ չեմ թաքցնում»,- մակագրել է լուսանկարը պարուհին։

 



© NEWS.am STYLE