Գարի Մադաթյանին եւ Spice Girls խմբի նախկին մեներգչուհի Մել Բիին «բռնացրել են» միասին հանգստի ժամանակ

14:05   16 ապրիլի, 2018

Ոճաբան Գարի Մադաթյանն ու բրիտանական Spice Girls խմբի նախկին մեներգչուհու սիրային հարաբերությունների մասին արդեն մեկ տարի խոսում են։ Զույգին, որը պաշտոնապես ոչինչ չի հաստատել, մշտապես միասին են տեսնում։ Այս անգամ էլ Գարիին ու Մելին «բռնացրել են» միասին հանգստի ժամանակ։

Մել Բին ու ոճաբանն իրենց համար հանգստի վայր են ընտրել Դեզերթ -Հոթ-Սփրինգս ավանը Քալիֆորնիայում։

42-ամյա Մելը լողավազանի մոտ էր, իսկ հետո՝ լողավազանում, մինչ Գարին հոգ էր տանում նրան ու անընդհատ ինչ-որ բանի մասին խոսում։

Աղբյուրը՝  Daily Mail
Լուսանկարները՝ Backgrid

 



© NEWS.am STYLE