«Օրն առանց ծիծաղի անիմաստ օր է». այսօր ծնվել է Չարլի Չապլինը

16:36   16 ապրիլի, 2018

1889 թ-ի ապրիլի 16-ին ծնվել է համաշխարհային կինոյի ամենասիրելի կերպարին` թափառաշրջիկ Չարլիին ստեղծած եւ մարմնավորած ամերիկացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր եւ սցենարիստ Չարլի Չապլինը:

Չապլինը համր կինոյի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից էր: Դերասանի ստեղծագործական կյանքի վրա մեծ ազդեցություն է ունեցել երգիծաբան եւ դերասան Մարկ Լինդերը:

Չարլի Չապլինի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են` «Փոքրիկը», «Հզոր բռնապետը», «Մեծ քաղաքի հուրը», «Չապլին», «Կրկես», «Հանգիստ փողոցը» եւ այլն:

Չապլինը համոզված էր՝ «Օրն առանց ծիծաղի անիմաստ օր է»:

Լեգենդար դերասանի ամենահայտնի եւ խորհրդավոր մտքերից եւս մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ.

«Որպեսզի անկեղծորեն կարողանաս ծիծաղել, դու պետք է վերցնես ցավդ ու խաղաս դրա հետ»:

«Ես մեկ հիմնական կոչում ունեմ՝ դա ծաղրածուի կոչումն է: Դա ինձ համար ավելի վեհ է, քան ցանկացած քաղաքական գործչի պաշտոնը»: 

«Այս չար աշխարհում ոչինչ մնայուն չէ, նույնիսկ մեր խնդիրները»:

«Մարդու իրական դեմքը բացվում է այն ժամանակ, երբ նա հարբած է լինում»:

«Ձախողումը կարեւոր չէ: Պետք է շատ քաջ լինես, որպեսզի կարողանաս ծիծաղել ինքդ քեզ վրա»:

«Կյանքն այնքան հիաքանչ կլիներ, եթե մարդիկ քեզ մենակ թողնեին»:

«Մենք այնքան շատ ենք մտածում, մինչդեռ շատ քիչ ենք զգում»:

«Ինչո՞ւ եք իմաստ որոնում: Կյանքը ցանկություն է, ոչ թե իմաստ»:

«Իմ պատկերացմամբ՝ ամենատխուր բանը ճոխությանը սովորելն է»:

«Մենք բոլորս ցանկանում ենք օգնել միմյանց: Այդպիսին են մարդիկ: Մենք ցանկանում ենք ապրել մեկս մյուսի ուրախությամբ, ոչ թե թշվառությամբ»:

Լուսանկարները՝ Facebook-ից



© NEWS.am STYLE