Էմմին Արմինկայի հետ լուսանկար է հրապարակել

13:23   16 ապրիլի, 2018

Էմմին Արմինկայի հետ լուսանկար է հրապարակել: ԱՄՆ-ում գտնվող երգչուհիները միասին միջոցառման են մասնակցել եւ լուսանկարվել երկուսով.

Հիշեցնենք, որ Էմմին վերջերս որդիների՝ Դանիելի եւ Մարտինի հետ Հայաստանում էր: Երգչուհին որդիներին ցույց է տվել Երեւանի տեսարժան վայրերը, ինչպես նաեւ իր հոր՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանի աշխատաքները:

Դրանցից մեկն էլ Հավերժության ժապավենն է, որը գտնվում է Երեւան-Սեւան մայրուղու վրա: Ավաղ, քանդակը մեկ անգամ չէ, որ վանդալիզմի է ենթարկվել, ինչի մասին Էմմին եւ նրա մայրը՝ Նադեժդա Սարգսյանը, բազմիցս հայտնել են պատկան մարմիններին:

Էմմին որդիներին ցույց է տվել նաեւ այդ քանդակն ու Instagram-ում հրապարակած լուսանկարին կից գրել.

«Հավերժության ժապավենի գողեր, դուք հավերժ գող եք մնալու»:



© NEWS.am STYLE