Coachella 2018. Բեյոնսեի պարողները կրել են Մարիաննա Հարությունյանի զարդերը (ֆոտո/վիդեո)

15:02   16 ապրիլի, 2018

ԱՄՆ-ում հանգստյան օրերին ընթացել է Coachella փառատոնը, որի գլխավոր հյուրը եղել է Բեյոնսեն: Երգչուհու ելույթն արդեն մամուլն անվանել է պատմական:

Պարզվում է՝ ելույթներից մեկի ժամանակ փոփի թագուհու պարողները կրել են հայազգի ոճաբան Մարիաննա Հարությունյանի զարդերը: Այս մասին դիզայները հայտնել է իր Instagram-ում՝ տեղադրելով լուսանկարներ.

Հիշեցնենք, որ վերջերս Քելի Օզբորնը Մարիաննա Հարությունյանի հեղինակած զարդով հայտնվել էր BWATT ամսագրի շապիկին:

Նշենք, որ Մարիաննա Հարությունյանը համագործակցում է այնպիսի համաշխարհային աստղերի հետ, ինչպիսիք են Բեյոնսեն, Գվեն Ստեֆանին, Մադոննան, Քեթի Փերին, Ջասթին Բիբերը, Շերը, Փինքը եւ այլք: 



© NEWS.am STYLE