Մարտին Լոուրենսը նշում է 53-ամյակը. նրա մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել

18:20   16 ապրիլի, 2018

Ամերիկացի հայտնի դերասան, հումորիստ եւ ռեժիսոր Մարտին Լոուրենսն այսօր՝ ապրիլի 16-ին, նշում է ծննդյան 53-ամյակը: Լոուրենսը հայտնի է կատակերգական ժանրի ֆիլմերում իր կերտած կերպարներով, որոնցից ամենասիրվածը Մեծ մայրիկն է՝ համանուն ֆիլմից:

Դերասանի մասակցությամբ առաջին ֆիլմը կոչվում էր «Արա այնպես, ինչպես կարգն է», որից հետո նա անհավանական քանակությամբ առաջարկներ ստացավ Հոլիվուդից: Նրա մասնակցությամբ յուրաքանչյուր  հաղորդաշար կամ շոու ունենում է մեծ հաջողություն, քանի որ Լոուրենսն իրեն հատուկ հումորով եւ անմիջականությամբ է համեմում ցանկացած նախագիծ:

Այսօր առաջարկում ենք դիտել դերասանի մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից հինգը:

«Վատ տղաները»/Bad Boys

«Մեծ մայրիկի տունը»/Big Momma's House

«Սեւ ասպետը»/Black Knight

«Ադամանդե ոստիկանը»/Blue Streak

«Ազգային անվտանգություն»/National Security

Լուսանկարը՝ Facebook-ից



© NEWS.am STYLE