Գեղեցկության մրցույթի 47-ամյա մասնակից տատիկը բացահայտել է իր գրավչության գաղտնիքը

17:34   16 ապրիլի, 2018

47-ամյա Ջինա Ստյուարտը, որն անցած տարի է տատիկ դարձել, Instagram-ում օրեցօր ավելցնում է հետեւորդների քանակը՝ շնորհիվ իր գրավիչ եւ երիտասարդ արտաքինի: Ջինան պնդում է, որ երբեք բոտոքսի միջամտության չի դիմել, իսկ միակ վիրահատական միջամտությունն արել է տասը տարի առաջ՝ մեծացնելով կրծքերը:

Այժմ չորս երեխաների մայր Ջինան մասնակցում է Miss Maxim 2018 գեղեցկության մրցույթին, որտեղ մրցում է իրենից երկու անգամ երիտասարդ աղջիկների հետ:

Ջինան ասում է՝ իր գեղեցկության եւ երիտասարդության գաղտնիքը նրբագեղ ապրելու մեջ է:

«Եթե անկեղծ, ոչ մի գաղտիք էլ չկա: Կարծում եմ՝ բոլորն էլ գեղեցիկ են: Այս ամենը ես չեմ անում ուշադրություն գրավելու համար, ես դա ատում եմ: Ես պարզապես ուզում եմ փոխել կարծրատիպերն ու ոգեշնչել կանանց: Կյանքն այնքան կարճ է միմյանց դատելու համար: Ցուցադրեք ձեր տարիքն ու գեղեցիկ կառուցվածքը, դա դեռ ոչ ոքի չի սպանել»,-Daily Mail Australia-ին տված հարցազրույցում ասել է նա:

Աղբյուրը՝ Mirror.co.uk



© NEWS.am STYLE