Սրբուհի Սարգսյան. «Ես պատրաստ եմ շարժվել առաջ և շարունակել պայքարը» (տեսանյութ)

19:05   16 ապրիլի, 2018

Երգչուհի Սրբուհի Սարգսյանն, ով այս օրերին մասնակցում է ուկրաինական «Ձայն» նախագծին, Instagram-ի իր էջում նոր լուսանկար է տեղադրել:

Տեղադրված լուսանկարում նախագծի մարզիչներն են և կիսաեզրափակիչ անցած մասնակիցները: Լուսանկարին կից երգչուհին եռալեզու մեկնաբանություն է գրել. «Սիրելիներս, անչափ երջանիկ եմ, քանի որ դարձել եմ «Ուկրաինայի ձայնը» նախագծի կիսաեզրափակչի մասնակիցներից մեկը: «Ուղիղ եթերներ»-ում ելույթ ունենալը պարտավորեցնող է, և ես հույս ունեմ արդարացնելու ղեկավարիս սպասելիքները: Շնորհակալ եմ, Պոտապ, ինձ և իմ ուժերին հավատալու համար: Ես պատրաստ եմ շարժվել առաջ և շարունակել պայքարը»:

Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել ուկրաինական «Ձայնը» նախագծի քառորդ երզափակիչ համերգը, որի ժամանակ Պոտապի թիմից ելույթ է ունեցել մեր հայերնակցուհի՝ Սրբուհի Սարգսյանը: Նա կատարել է New Rules հիթը՝ արժանանալով ժյուրիի գովասանքին:

Նշենք, որ Սրբուհին հանդիսատեսի քվեարկության արդյունքում անցել է կիսաեզրափակիչ փուլ:



© NEWS.am STYLE