Մարիամ Մելիքյանը՝ սադրանքների մասին

20:32   16 ապրիլի, 2018

Դերասանուհի, հաղորդավարուհի Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Տեղադրված լուսանկարին կից դերասանուհին ռուսալեզու մեկնաբանություն է գրել: Մեկնաբանության մեջ Մարիամը խոսել է սադրիչների և սադրանքների մասին:

Մարիամ Մելիքյանը գրել է. «Երբեք մի տրվեք սադրանքներին… Հիշեք, բոլոր նրանք, ովքեր փորձում են ձեզ հունից հանել, ձեզ ցավեցնել և նեղացնել, դրանք թույլ, ոչ լիարժեք ու ինքնավստահություն չունեցող մարդիկ են…»:

Նշենք, որ դերասանուհի Մարիամ Մելիքյանը սոցցանցերի իր էջերում պարբերաբար փոքրիկ դստեր՝ Կամիլայի լուսանկարներն ու նրա մասկանցությամբ տեսանյութեր է հրապարակում: Ավելի վաղ, Մարիամը ցույց է տվել իր մեծացած դստերը: Instagram-ի իր էջում Թուրքիայում բնակվող դերասանուհին լուսանկար էր հրապարակել, որում մեքենայի մեջ նստած գրկել էր աղջկան:



© NEWS.am STYLE