Պարուհի VARDA-ի հայրը հատուկ իր համար ձկան խորոված է պատրաստել

20:57   16 ապրիլի, 2018

Տաղանդավոր պարուհի VARDA-ն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Տեղադրված քնքուշ լուսանկարում VARDA-ն իր ծնողների տանն է, նրանց շատ հետ, որի անունը Ջիմի է:

Լուսանկարին կից VARDA-ն գրել է. «Նկարը ոչ գլամուր խորագիրն է կրում: Ծանոթացեք սա Ջիմին է, նա բարի է ու զվարճալի: Այսօր ընտանեկան ընթրիք է: Հայրս մայրիկիս համար խորոված է պատրաստում, իսկ ինձ համար՝ ձկան խորոված, նա արդեն հաշտվել է, որ ես միս չեմ ուտում»:

Նշենք, որ ավելի վաղ VARDA-ն Instagram-ի իր էջում կրքոտ լուսանկար էր հրապարակել, որտեղ, բացի այն, որ ցուցադրել էր իր շքեղ մարմինը, նաև իր հետևորդների հետ խոսել էր կյանքում իր դերերի մասին:

Հրապարակված սկանդալային լուսանկարին կից պարուհին գրել էր. «Ես լավն եմ ու բարի, խիստ և սեքսուալ, նվիրված, բայց միաժամանակ ազատ… Այս ամենը ես եմ և ինձ համար դժվար է հրաժարվել այս դերերից որրէ մեկից… Իհարկե, ժամանակի հետ դրանք կավելանան, իսկ հիմա ցանկանում եմ վայելել դրանցից յուրաքանչյուրը՝ ինչ կա հիմա! Բեմն ինձ համար հարթակ է, որտեղ կարող եմ էքսպերիմենտներ անել առանց ռիսկի դիմելու, որ կփչացնեմ կյանքս: Դա կարծես սպիտակ կեղծամ լինի սևահերի համար, որն օգնում է պաշտպանել մազերը»:



© NEWS.am STYLE