Շպռոտը՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին

21:48   16 ապրիլի, 2018

Սկանդալային երգչուհի Շպռոտը, ով տևական ժամանակ է, ինչ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել: Տեղադրված լուսանկարները վերաբերում են Հայաստանի ներքաղաքական լարված իրավիճակին:

Հրապարակված լուսանկարներին կից երգչուհին գրել է. «Աստված իմ, էս ինչ ա կատարվում… Ամեն տարի փորձում են մեր ջահելների դուխը սենց կոտրեն…»:

Հիշեցնենք, որ Շպռոտն օրերս կրկին անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին.

«Իմ ողջ ընտանիքը Հայաստանում է ապրում եւ վատ չեն ապրում, միջին... Բայց գիտեմ, որ շատերը իմ երկրում հազիվ ծերը ծերին են հասցնում, հոգնել են, դավադիտ են եղել: Թող մեզ լավ նայեն, վերեւից թող չնայեն... կամ թող գնան, մենք մեզ կնայենք...»,- գրել էր նա:

 

 



© NEWS.am STYLE