Հաղորդավար Քրիս Էվանսի հայուհի կինը երկվորյակի է սպասում

10:15   17 ապրիլի, 2018

Ուրախալի նորություն՝ բրիտանացի հաղորդավար Քրիս Էվանսի ընտանիքում։ 58-ամյա Քրիսի կինը՝ 38-ամյա Նատաշա Շիշմանյանը, որը կիսով չափ հայուհի է, ԷԿՕ պրոցեդուրայի միջոցով հղիացել է ու հիմա երկվորյակի է սպասում, որոնք կլինեն զույգի 4-րդ ու 5-րդ երեխաները։

«Միսիս Էվանսը․․․  հիմա հղի է։ Երկվորյակով։ Կրկնակի դժվարություններ։ Մենք պատրաստ էինք դրան․․․ Նա իսկական մայր է, քանի որ բոլորովին չի անհանգստանում, թե ինչպես է հաղթահարելու բարդությունները։ Երբ երկվորյակ ես ունենում, սկսում ես հասկանալ, որ դա այնքան էլ հազվադեպ երևույթ չէ, երկվորյակներն ամենուրեք են»,- նշել է հարցազրույցում հաղորդավարը։

Դիետոլոգը, որը նույնպես մասնակցում էր այդ շոուին, Էվանսի կնոջը խորհուրդ է տվել ավելի շատ օգտագործել երկաթով հարուստ մթերքներ, նաև միս, որպեսզի երկու երեխաներն էլ բավականաչափ էներգիա ստանան՝ աճի համար։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ REX, Shutterstock

 



© NEWS.am STYLE