Քիմ Քարդաշյանն ավագ քրոջ հետ լուսանկար է հրապարակել

12:33   17 ապրիլի, 2018

Քիմ Քարդաշյանը հրապարակել է լուսանկար իր ավագ քրոջ՝ Քորթնիի հետ։

37-ամյա հեռուստաաստղն իր Instagram-ում հրապարակել է լուսանկար քրոջ հետ և մակագրելու փոխարեն ընդամենը համբույրի նշան տեղադրել։

 

Նշենք, որ հայուհին մեկ շաբաթ առաջ է վերադարձել արձակուրդից, սակայն իր Instagram-ում եւ Twitter-ում շարունակում է ուրախացնել երկրպագուներին իր հանգստի մասին լուսանկարներով։ Այս անգամ 37-ամյա հեռուստաաստղը հրապարակել է նոր լուսանկարներ, որտեղ նա իր սիրելի կարմիր լողազգեստով է։

Իսկ հանգստյան օրերին Քիմն իր համադասարանցիների հետ տոնում էր դպրոցն ավարտելու 20-ամյակը։ Հայուհին հատուկ այդ իրադարձության համար պատվիրել էր շքեղ ավտոբուս, որը բոլորին տարել է Միրամոնտեում գտնվող դպրոց, որտեղ սովորել է Քիմը։ Իսկ հետո բոլորը միասին գնացել են շքեղ ռեստորան Բրենտվուդում։



© NEWS.am STYLE