Սկանդալային Նաստյա Ռիբկային արդարացրել են Թաիլանդում ապօրինի աշխատանքի մասին գործով

16:35   17 ապրիլի, 2018

Իհարկե, հիմա Նաստյա Ռիբկայի ժամանակը չէ, բայց, ամեն դեպքում, սկանդալային համբավ ունեցող աղջկան, որը խայտառակել է Ռուսաստանի քաղաքական գործիչներին ու օլիգարխ Օլեգ Դերիպասկային, ու գտնվում է թաիլանդական բանտում, որտեղ նա հայտնվել է իր սեքս ուսուցչի՝ Ալեքս Լեսլիի հետ  «սեքս թրեյնինգի» համար, արդարացրել են Թաիլանդում ապօրինի աշխատանքով զբաղվելու գործով, հայտնում է KP.ru-ն։

Թաիլանդական Պատայա քաղաքի դատարանն արդարացրել է Նաստյային ու նրա ընկերներին (վեց մարդ)՝ թագավորության տարածքում ապօրինի աշխատանք իրականացնելու գործով։ 

Նաստյայի փաստաբանը նշել է, որ ձերբակալվածները սպասում են, թե երբ են իրենց արտահանձնելու հայրենիք, բայց նրանք դեռ չեն կարող մեկնել Թաիլանդից, «քանի որ նրանց նկատմամբ ընթանում է քննություն՝ հանցախմբի կազմում սեռական բնույթի ծառայությունների տրամադրման կազմակերպման գործով»։ Այդ գործով նրանց սպառնում են երկարաժամկետ ազատազրկումներ։ Այս հարցով նիստը կայանալու է ապրիլի 24-ին՝ հեռուստակոնֆերենցիայի ձևաչափով։

 



© NEWS.am STYLE