Քլոե Քարդաշյանը չի ներել իրեն դավաճանած բոյֆրենդին

17:28   17 ապրիլի, 2018

Եվ այսպես, ինչպես հայտնի է, Քլոե Քարդաշյանն օրերս դուստր է լույս աշխարհ բերել և նրան անվանել Ճշմարտություն։

«Մեր փոքրիկ դուստրը՝ Թրու Թոմփսոնը (True Thompson), ամբողջովին տիրացել է մեր սրտերին, ու մենք հիմա լի ենք սիրով։ Իսկական օրհնանք է, որ մեր ընտանիքում հայտնվել է նման հրեշտակ։ Մայրիկն ու հայրիկը սիրում են քեզ»,- իր Instagram-ում գրել է Քլոեն։

Հիշեցնենք, որ Քլոեն ծննդաբերել է ապրիլի 12-ին: Հայուհին դուստր է ունեցել իր բոյֆրենդ, բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնից, որն արդեն մեկ շաբաթ է՝ դավաճանությունների հետ կապված սկանդալի կենտրոնում է գտնվում։ Բասկետբոլիստը հաջողացրել է մեկ շաբաթում Քլոեին դավաճանել երեք տարբեր աղջիկների հետ։

TMZ-ը հայտնում է, որ Քլոեի ու Թրիստանի հարաբերությունները ճաք են տվել։ Քլոեն չի խոսում իր բոյֆրենդի հետ։ Քարդաշյանների գերդաստանը, հատկապես՝ Ռոբը, բարկացած է Թրիստանի վրա։ Ամբողջ գերդաստանը խնդրում է նրան խզել հարաբերությունները բասկետբոլիստի հետ ու լքել նրան։

Քլոեն մոտ ժամանակներս դստեր հետ Լոս Անջելես է մեկնելու։

 



© NEWS.am STYLE