Ռոզա Ֆիլբերգը նկարահանման հրապարակից լուսանկար է հրապարակել

19:06   17 ապրիլի, 2018

Երգչուհի, արդեն նաև դերասանուհի Ռոզա Ֆիլբերգը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Տեղադրված լուսանկարում Ռոզան գտնվում է նկարահանման հրապարակում:

Իր հրապարակած լուսանկարին կից երգչուհին գրել է. «Նկարահանումների ժամանակ, սպասում եմ իմ հերթին: Որպես գաղտնիք ձեզ ասեմ, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում…»:

Ավելի վաղ երգչուհի-դերասանուհի Ռոզա Ֆիլբերգը Instagram-ի իր էջում լուսանկար էր հրապարակել, որտեղ նա ներկայացել էր առօրյա հագուստով, իսկ կից՝ ինչպես միշտ գրել է ռուսալեզու մեկնաբանություն.

«Ես պատրաստ եմ իմ ողջ ուժերն ու ժամանակը ծախսել, միայն թե իմանամ, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես մտածված էր… Ինչպե՞ս իմանալ: Հավատալ)»:

 



© NEWS.am STYLE