Մարիամ Մելիքյանը ինքնագովեստով է զբաղվում

22:46   17 ապրիլի, 2018

Դերասանուհի, հաղորդավարուհի Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը Instagram-ի իր էջի story բաժնում նոր լուսանկար է տեղադրել:

Հրապարակված լուսանկարում դերասանուհին ցույց է տվել իր ձեռքերով պատրաստված քաղցրավենիքները: Հրապարակումը մեկնաբանված է հետևյալ կերպ. «Ինչ աղջիկ եմ է»:

Երեկ դերասանուհի Մարիամ Մելիքյանը լուսանկար էր հրապարակել Instagram-ի իր էջում: Տեղադրված լուսանկարին կից դերասանուհին ռուսալեզու մեկնաբանություն էր գրել: Մեկնաբանության մեջ Մարիամը խոսել էր սադրիչների և սադրանքների մասին: Մարիամ Մելիքյանը գրել էր. «Երբեք մի տրվեք սադրանքներին… Հիշեք, բոլոր նրանք, ովքեր փորձում են ձեզ հունից հանել, ձեզ ցավեցնել և նեղացնել, դրանք թույլ, ոչ լիարժեք ու ինքնավստահություն չունեցող մարդիկ են…»:

 



© NEWS.am STYLE