Անուշկա Մարգարյանը, Բեն Ավետիսյանը, Աղվան Ավետիսյանն ու Հայկ Չոմոյանը միացել են ցուցարար երիտասարդներին

22:06   17 ապրիլի, 2018

Երիտասարդ դերասանները անմասն չեն մնացել Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական լարված իրավիճակին: Անուշկա Մարգարյանը, Բեն Ավետիսյանը, Աղվան Ավետիսյանն ու Հայկ Չոմոյանը միացել են փողոց դուրս եկած երիտասարդ ցուցարարներին: Այս մասին տեղեկանում ենք դերասանուհի Անուշկա Մարգարյանի Instagram-ի էջից:

Դերասանուհին լուսանկարներ է հրապարակել մարդաշատ վայրից՝ հայտնի երիտասարդ դերասանների հետ: Անուշկայի հետևորդ-երկրպագուները մեկնաբանություններում քաջալերել են երիտասարդների այդ քայլը: Լուսանկարները որևէ կերպ մեկնաբանված չեն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհի Շպռոտը, ով տևական ժամանակ է, ինչ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, Instagram-ի իր էջում լուսանկարներ էր հրապարակել: Տեղադրված լուսանկարները վերաբերում էին Հայաստանի ներքաղաքական լարված իրավիճակին:  րապարակված լուսանկարներին կից երգչուհին գրել է. «Աստված իմ, էս ինչ ա կատարվում… Ամեն տարի փորձում են մեր ջահելների դուխը սենց կոտրեն…»:

 



© NEWS.am STYLE