Մոսկվայում տեղի է ունեցել Alexander Arutyunov նորաձևության տան հավաքածուի ցուցադրությունը

10:25   18 ապրիլի, 2018

Մոսկվայում տեղի է ունեցել Alexander Arutyunov նորաձևության տան հավաքածուի ցուցադրությունը։ «Сплетник»-ը գրում է, որ շատ հայտնի մարդիկ են ներկա գտնվել աշուն/ձմեռ 2018/2019 հավաքածուի ցուցադրությանը, որը տեղի է ունեցել Ա․ Ս․ Պուշկինի անվան գրադարանի բակում։

Ցուցադրությանը ներկա էին Քեթի Տոպուրիան, որի սիրային կապը ռեփեր Գուֆի հետ օրերս է հաստատվել, Մաշա Ֆյոդորովան ու շատ այլ հյուրեր։

Դիզայներն իր հավաքածուի մեջ շեշտադրում է արել գործած գլխարկներին, որոնք միաժամանակ և՛ մանկական գլխարկների են նման, և՛ տիեզերագնացների սաղավարտների, կարմիր երկարաճիտ կոշիկներին ու գույնզգույն բոտֆորտներին, գլխաշորերին ու  լայն ձեռնոցներին։

Շոուի վերջում Ալեքսանդր Արությունովը ողջունել է իր հյուրերին գրադարանի պատշգամբից՝ նրանց ուշադրությունը հրավիրելով 19-րդ դարի սկզբի առանձնատան գեղեցկության վրա։

Լուսանկարները՝ «Սպլետնիկի»



© NEWS.am STYLE