VARDA-ն ցույց է տվել իր կրտսեր եղբորը

11:15   18 ապրիլի, 2018

Պարուհի VARDA-ն ցույց է տվել իր կրտսեր եղբորը։ Նա իր Instagram-ում հրապարակել է մի քանի լուսանկար պատանու հետ։

«Այն պահն է, երբ կրտսեր եղբայրդ ավելի բարձրահասակ է, քան դու։ Նմա՞ն ենք։ Հպարտանում եմ իմ եղբորով»,- մակագրել է լուսանկարը աղջիկը։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ պարուհին իր Instagram-ում հրապարակել էր տեսանյութ, որտեղ պարում է Սեւակ Խանաղյանի երգերից մեկի ներքո։

«Իմ պարի բաղադրիչներն են լավ երգն ու հանդիսատեսը ․․․ Գիտեմ, որ կհարցնեք, դրա համար էլ ասում եմ, որ սա «Не молчи» երգն է իմ ընկերոջ՝ Սեւակ Խանաղյանի կատարմամբ, նա այս տարի ներկայացնելու է Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթում։ Իսկ դա նշանակում է, որ երբ գա ժամանակը՝ ձեզ խնդրելու եմ աջակցել նրան»,- մակագրել է տեսանյութը VARDA-ն։



© NEWS.am STYLE