Դեն Բիլզերյանի ստորջրյա վայելքներն իր ընկերուհու հետ

12:22   18 ապրիլի, 2018

Դեն Բիլզերյանն Instagram-ում ցույց է տվել իր հանգիստը կղզիներում, որտեղ նա իր ընկերուհու՝ Սոֆիա Բեւերլիի հետ է։ Իր միկրոբլոգում միլիոնատերը հրապարակել է տեսագրություն՝ ստորջրյա նկարահանումներ, որտեղ երևում է, թե ինչպես է «Պոկերի արքան» լողում իր ընկերուհու հետ:

Публикация от Dan Bilzerian (@danbilzerian)

Ավելի վաղ Դեն Բիլզերյանը ցույց է տվել մարիխուանայով լուսանկար։ Իր Instagram-ում միլիոնատերը հրապարակել է լուսանկար, որտեղ նստած է սեղանի մոտ, որի վրա երկու փաթեթ մարիխուանա է դրված։

«Արձակուրդներն ավարտվեցին։ Վերադառնում եմ աշխատանքի։ Կներեք ուշացման համար»,- մակագրել է լուսանկարը Դենը։

Նշենք, որ «Պոկերի արքան» պատահական չէ լուսանկարվել մարիխուանայով, ինչն, ի դեպ, պարբերաբար անում է։ Հայազգի միլիոնատերը վերջերս հայտնել է, որ մտադիր է ստեղծել մարիխուանայի արտադրության համաշխարհային ապրանքանիշ ու վաճառքի հանել իր արտադրանքը։

Դենը ծրագրում է մրցակցել ծխախոտային արդյունաբերության հետ ու այն դուրս մղել շուկայից։

 



© NEWS.am STYLE