«Կյանքի իմաստը հենց մայր լինելն է». Քորթնի Քարդաշյանը նշում է 39-ամյակը

13:05   18 ապրիլի, 2018

Ամերիկյան հեռուստատեսության ամենահայտնի աստղերից մեկը՝ Քորթնի Քարդաշյանն, այսօր՝ ապրիլի 18-ին, նշում է ծննդյան 39-ամյակը:

Ինչպես իր քույրերը՝ Քիմը, Քլոեն, Քենդալն ու Քայլին, Քորթնին եւս մեծ ճանաչում ձեռք բերեց Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի շնորհիվ, որի մեկնարկը տրվեց 2007 թ-ին: Դրան հաջորդեցին առանձին նախագծերը՝ Kourtney and Khloe Take Miami եւ Kourtney and Kim Take New York:

Քորթնին եւ քույրերը մեր օրերում նորաձեւության աշխարհի ամենահայտնի ներկայացուցիչներից են: Նրանք այս ոլորտը գրավել են իրենց ճաշակի եւ համարձակության շնորհիվ՝ ապացուցելով, որ նորաձեւության մեջ կարող են հաջողության հասնել նաեւ կլորիկ բարեմասնություններ ունեցող կանայք եւ որ կինը պետք է սիրի իր մարմինն այնպիսին, ինչպիսին այն կա:

Գեղեցկուհու հայտնի մտքերից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ.

«Մենակ մնալով ու սեփական մտքերի մեջ խորասուզվելով՝ մարդ այնքան բաներ կարող է գիտակցել, որոնց մասին առօրյայում չի էլ խորհում»:

«Ես շրթներկ սկսել եմ կրել 7-րդ դասարանից: Դա իմ ինքնաարտահայտման միջոցն էր, քանի որ բոլոր աշակերտները միանման համազգեստներ էին կրում: Դրանով շատ էի բարկացնում ուսուցիչներիս»:

«Ոչ ոք չի կարող քեզ դատել, քանի դեռ քո կաշվի մեջ չի հայտնվել»:

«Մայրիկս սովորեցրել է հագնել այնպիսի ներքնազգեստներ, որոնք կսազեն միմյանց հետ»:

«Կարծում եմ՝ հղի կնոջ մարմինը շատ գեղեցիկ է եւ հիշեցնում է, թե ինչի համար է, առհասարակ, ստեղծվել այն»:

«Ես ապացույցն եմ այն բանի, որ անգամ երեխաներ ունենալուց հետո կինը կարող է այնքան սեքսուալ լինել, որքան երբեւէ չի եղել»:

«Սիրում եմ հարմարավետ հագուստ, որոնք հեշտ է հագնելը, օրինակ՝ նեղ ջինսեր եւ լայն շապիկներ»:

«Ցանկացած կարեւոր որոշում կայացնելուց առաջ կարեւորում եմ քույրերիս հետ խորհրդակցելը»:

«Կյանքի իմաստը հենց մայր լինելն է»:

«Երբ կյանքիդ ամեն մի վայրկյանը տեսագրվում է, հեշտ չէ հանգստանալ»:

«Չեմ կարծում, թե բոլորն են սիրահարվում՝ ելնելով մարդու ռեյտինգից»:

Լուսանկարները՝ Facebook-ից



© NEWS.am STYLE