«Ես ատում եմ ցինիզմը». Քոնան Օ՛Բրայենը նշում է ծննդյան 55-ամյակը

17:35   18 ապրիլի, 2018

Աշխարհահռչակ շոումեն Քոնան Օ’Բրայենն այսօր`ապրիլի 18-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Նա դարձավ 55 տարեկան:

2010 թ-ից Քոնանը վարում է Conan շոուն, որի ընթացքում հյուրընկալում է բոլոր ոլորտների ամենահայտնի ներկայացուցիչներին եւ սիրված աստղերին:

Օ'Բրայենին Հայաստանում առավել ճանաչեցին այստեղ կատարած նրա այցից հետո, որը մոտ երկու տարի առաջ էր:

Այստեղ Քոնանը սովորել է հայերեն խոսել, հանդիպել է իր հայազգի օգնական Սոնայի ընտանիքի անդամներին, եղել է հայկական շուկայում եւ այցելել Գառնի: Քոնանն իր հայաստանյան արկածները ներկայացրել է իր հայտնի շոուի ընթացքում՝ ստիպելով համաշխարհային պարբերականներին կրկին խոսել հայերի եւ Հայաստանի մասին:

Շոումենի ամենահետաքրքիր ու հայտնի մտքերից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

«Եթե կյանքը քեզ թթու կիտրոններ է պարգեւում, վերցու դրանք եւ հյութ պատրաստիր դրանցով»: 

«Այս աշխարհում ոչ ոք էլ ամբողջությամբ չի ստանում այն, ինչ երազում է, բայց եթե իսկապես շատ աշխատես, հրաշալի բաներ տեղի կունենան»:

«Գեղեցկությունն այն է, երբ դու հիասթափության պատճառով հասնում ես պարզաբանումների»

«Միայն հիասթափության շնորհիվ կարող ես ստանալ պարզաբանումներ, իսկ պարզաբանումը բերում է համոզմունքի, որից էլ ձեւավորվում է ճշմարտությունը»:

«Երբ բոլորը ձախողում են, այդտեղ մի բան այն չէ»: 

«Ես ատում եմ ցինիզմը. դա իմ ամենաչսիրած երեւույթն է, որն իրականում ոչ մի տեղ չի տանում»: 

«Մարդկանց սխալներին հաջորդում է մոլորությունը»:

«Պարտադիր չէ, որ այն ուղին, որն ընտրել ես 22 տարեկանում, քեզ ուղեկցի նաեւ 32-ում կամ 42-ում»:

«Ձուկը շատ լավ գիտակցում է, թե որն է վատ կաշին»:

«Մարդիկ պետք է ավելի հաճախ ասեն «ոչ» մեկնաբանություններին: Ինձ դուր է գալիս չմեկնաբանելը: Եկեք ավելի հաճախ չմեկնաբանենք»:

Լուսանկարները՝ Facebook-ից



© NEWS.am STYLE