Քիմ Քարդաշյանը բացահայտել է իր գեղեցկության գաղտնիքները

14:05   18 ապրիլի, 2018

Քիմ Քարդաշյանը հանգիստ չի մնում ու անընդհատ տոնուսի մեջ է պահում իր երկրպագուներին։ 37-ամյա հայուհին ուրախացրել է երկրպագուներին իր հերթական լուսանկարներով։ Ավելի ճիշտ՝ մեկ լուսանկարով, բայց ինչպիսի․․․ Հեռուստաաստղն իր kimkardashianwest.com կայքում հրապարակել է լուսանկար, որտեղ առանց վերնազգեստի է եւ Calvin Klein ապրանքանիշի ներքնազգեստով։

«Ես շատ եմ սիրում սպա պրոցեդուրաներ, բայց դրանք կարող են շատ երկարատև ու թանկարժեք լինել։ Կան բազմաթիվ այլընտրանքներ, որոնք հնարավոր է անել տան պայմաններում, իսկ որոշ պրոցեդուրաներ ես լազերի օգնությամբ եմ անում։ Դա օգնում է վերականգնել կոլագենը ու մաշկը դարձնում է երիտասարդ և փայլուն»,- իր գեղեցկության գաղտնիքն է պատմել Քիմը։

 



© NEWS.am STYLE