Կես միլիոն դիտում՝ ուղիղ եթերում. Coachella փառատոնում Բեյոնսեի ելույթը YouTube-ում ռեկորդ է սահմանել

16:03   18 ապրիլի, 2018

Անցած հանգստյան օրերին ԱՄՆ-ում անցկացվել է Coachella երաժշտական փառատոնը, որի գլխավոր հյուրը Բեյոնսեն էր, որն իր ելույթի ժամանակ ներկայացել էր եգիպտական Նեֆերտիտի թագուհու կերպարով։ Բեյոնսեի հետ միասին բեմ էին դուրս եկել մոտ հարյուր պարողներ։

Այսօր հայտնի է դարձել, որ Բեյոնսեի ելույթի ուղիղ հեռարձակումը դիտել է ավելի քան կես միլիոն մարդ, ինչը ռեկորդ է Coachella փառատոնի ելույթների YouTube-յան ցուցադրությունների համար։

Նշենք, որ նման վիճակագրություն առաջին անգամ է արձանագրվում որևէ կատարողի ելույթի համար, նաև հավելենք, որ Բեյոնսեն առաջին աֆրոամերիկուհին է, որը միջոցառման հեդլայներն է դարձել։ Բեյոնսեից բացի, հեդլայներներ են եղել Էմինեմն ու Weeknd-ը։ Փառատոնին հետևել է 41 մլն մարդ՝ 232 երկրից։

Բեյոնսեն փառատոնի դիտումների տոկոսը բարձրացրել է 75 տոկոսով՝ անցած տարվա ցուցանիշների համեմատ, երբ միջոցառման հեդլայներն էր Լեդի Գագան։

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ Getty, Just Jared

 



© NEWS.am STYLE