Քիմ Քարդաշյանը ցույց է տվել Վան Նայսում գտնվող հայկական եկեղեցին

15:06   18 ապրիլի, 2018

Քիմ Քարդաշյանն իր Instagram-ի «սթորիզ» բաժնում հրապարակել է փոքրիկ տեսագրություն, որտեղ երևում է Սուրբ Պետրոս հայկական առաքելական եկեղեցին, որը գտնվում է Վան Նայս Շերման Օուքս վայրում։ Նշենք, որ այդ եկեղեցին գոյություն ունի անցած դարի հիսունականների կեսերից։

Դրանից առաջ Քիմը պատմել էր իր գեղեցկության գաղտնիքները։

«Ես շատ եմ սիրում սպա պրոցեդուրաներ, բայց դրանք կարող են երկարատև ու թանկարժեք լինել։ Կան բազմաթիվ ուրիշ այլընտրանքներ, որոնք կարելի է անել տան պայմաններում, իսկ որոշ պրոցեդուրաներ ես լազերի օգնությամբ եմ անում։ Դա օգնում է վերականգնել կոլագենը ու իմ մաշկը երիտասարդ ու փայլուն է դարձնում»,- իր գեղեցկության գաղտնիքն է պատմել Քիմը։



© NEWS.am STYLE