Քլոե Քարդաշյանի բոյֆրենդին Instagram-ում «քարկոծել են»

17:07   18 ապրիլի, 2018

Քլոե Քարդաշյանն օրերս դուստր է լույս աշխարհ բերել, որին իր բոյֆրենդի՝ դստեր հոր՝ բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնի հետ միասին անվանել է Թրու (True- ճշմարիտ)։ Դստեր ծնունդը, կարծես, պետք է հարթեր զույգի խնդիրները։  

Հիշեցնենք, որ դստեր ծնվելուց մի քանի օր առաջ Թրիստանը հասցրել էր դավաճանել հայուհուն երեք տարբեր աղջիկների հետ, որոնցից մեկը հետագայում հայտնել է, որ հղի է բասկետբոլիստից։

Քարդաշյանների գերդաստանը Քլոեին խնդրում է լքել Թրիստանին, ինչն էլ հենց մտադիր է անել 33-ամյա հեռուստաաստղը, երբ ապաքինվի ու կարողանա Քլիվլենդից Լոս Անջելես վերադառնալ։

Թրիստանն էլ, իր հերթին, այսօր իր Instagram-ում հրապարակել է իր լուսանկարը, որը ստիպված է եղել արագ ջնջել, քանի որ նրա միկրոբլոգը հեղեղվել է բազմաթիվ բացասական մեկնաբանություններով։

«Հուսով եմ՝ Բլեք Չայնան մանկասայլակով կծեծի քեզ»,- գրել է օգտատերերից մեկը։

«Հույս ունեմ, որ դու Սոլանժի հետ վերելակում արգելափակված կմնաս (ակնարկ Բեյոնսեի քրոջ ու Ջեյ Զիի միջև վերելակում տեղի ունեցած վիճաբանությանը)»,- գրել է մեկ այլ օգտատեր։



© NEWS.am STYLE