Թեյլոր Սվիֆթի տան մոտ դանակով զինված դիմակավոր տղամարդու են ձերբակալել

18:04   18 ապրիլի, 2018

Թեյլոր Սվիֆթի տան մոտ դանակով զինված դիմակավոր տղամարդ է ձերբակալվել, հայտնում է Daily Mail-ը։ Ոստիկանությունը 38-ամյա Ջուլիուս Սենդրոկին հայտնաբարել է Բեւերլի Հիլզում, երգչուհու տան մոտ։

Երգչուհին ինքն այդ պահին Նյու Յորքում է գտնվել, իսկ Բեւերլի Հիլզի տան անձնակազմն այդ պահին տանը չի եղել։

Տղային, որը հավաստիացնում էր, որ եկել է այցելելու Թեյլորին, ամեն դեպքում որոշ ժամանակ անց ազատ են արձակել, սակայն արգելել են հրազեն պահել իր մոտ։

Ոստիկանությունը պարզել է, որ Սենդրոկը հիմա բուժում է անցնում, քանի որ տառապում է երկբևեռ խանգարումով։  

Թեյլորը տղայի դեմ բողոք չի ներկայացրել:

Լուսանկարները՝ PA, Getty

 



© NEWS.am STYLE