Անի Երանյանը անտարբեր չի հայրենիքում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին

20:06   18 ապրիլի, 2018

Դերասանուհի Անի Երանյանի տևական ժամանակ է բնակվում է Մոսկվայում, սակայն նրա այսօրվա գրառումից պարզ է դառնում, որ դերասանուհին անտարբեր չի իր հայրենիքում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին: Նա իր գրառման մեջ խաղաղություն է ցանկացել Հայաստանի համար:

Այս մասին վկայում է Անի Երանյանի Instagram-յան գրառումը: Դերասանուհին լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջի story հավելվածում, որտեղ ի դեպ, ինֆորմացիան հասանելի է 24 ժամ: Անի Երանյանի տեղադրած լուսանկարում ՀՀ դրոշն է, Մասիս սարը: Նա մեջբերել է Հովհաննես Գրիգորյանին, ապա հեշթեգում նշել է Հայաստան, խաղաղություն են ուզում, Երևան, կարոտ բառերը:

Անի Երանյանը տեղադրած լուսանկարում գրված է. «ԵՎ ԱՍՏՎԱԾ ցանկացել է գրել երջանկություն քո տարածքի վրա ԾԱՅՐԵԾԱՅՐ, բայց ափսոս, բառն այդ շատ էր երկար ու չտեղավորվեց ՔՈ ՓՈՔՐԻԿ հողակտորի վրա… ԵՎ ԱՍՏՎԱԾ ցանկացել է գրել խաղաղություն, բայց ավաղ, այդ բառն էլ դարձյալ շատ ԵՐԿԱՐ ԷՐ ու կեսն անգամ չտեղավորվորվեց քո փոքրիկ հողակտորի վրա: Եվ ի՞նչ աներ ԱՍՏՎԱԾ, որ լոկ ցավ եկավ հարմար, որ լոկ սուգ-ն եկավ հարմար, որ լոկ լաց-ն եկավ հարմար ՔՈ ՓՈՔՐԻԿ ՀՈՂԱԿՏՈՐԻ ՀԱՄԱՐ…»:

 



© NEWS.am STYLE