Ալեքսանդր Բաբասյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

20:56   18 ապրիլի, 2018

Դերասան Ալեքսանդր Բաբասյանը Instagram-ի էջում նոր լուսանկար է հրապարակել: Տեղադրված լուսանկարում դերասանը որդու՝ փոքրիկ Ալեքսանդրի հետ է:

Ալեքսանդր Բաբասյանը լուսանկարը մեկնաբանել է անգլերեն լեզվով. «Իմ ամեն ինչ»:

Ավելի վաղ դերասան Ալեքսանդր Բաբասյանը Instagram-ի էջում լուսանկար էր հրապարակել կնոջ հետ: Տեղադրված լուսանկարում ամուսինները սրճարանում էին: Դերասանը լուսանկարին կից գրել էր. «Սիրիր ինքդ քեզ եվ սիրիր քո մասնիկները...»:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթ Բաբասյանը Instagram-ի իր էջում ամուսնու հետ ֆոտոշարք էր հրապարակել:

Տեղադրված լուսանկարներին կից Լիլիթ Բաբասյանը գրել էր. «Երբեք մի դավաճանեք ձեր սրտին, երբեք ստի մեջ մի ապրեք, նվիրեք սեր և բարություն ! Կան մարդիկ, որոնք ապրում են այսօրվա օրով, իսկ ես ապրում եմ ապագայով: Իմ վաղվա օրը կախված է ամեն րոպեից… ցանկանում եմ, որ սերը բոլորի մոտ լինի իսկական, առանց խաբեության և կեղծիքի… հավատացեք ամենալավին: Հնարավոր է ես ճիշտ չեմ, բայց սերը պիտի աճի ոչ թե օրերով և տարիներով, այլ ժամերով ու վայրկյաններով: Սեր կյանքի հանդեպ, սեր մեր շրջապատին՝ մարդկանց և կենդանիներին, այն ամենն ինչ մեզ շրջապատում է մենք պարտավոր ենք սիրել և փայփայել…»:



© NEWS.am STYLE