Ելենա Վարդանյանը իր նորածին որդու առաջին լուսանկարն է հրապարակել

22:56   18 ապրիլի, 2018

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի, սիթքոմներից հայտնի շիկահեր դերասանուհի Ելենա Վարդանյանը Instagram-ի իր էջում իր նորածին որդու՝ փոքրիկ Ալեքսանդրի առաջին լուսանկարներն է հրապարակել:

Տեղադրված լուսանկարներում մայրացած դերասանուհին քնքուշ գրկել է որդուն: Լուսանկարներին կից Ելենա Վարդանյանը գրել է. «Իմ որդի՝ Ալեքսանդր Թումանյան!!!»:

Ավելի վաղ մենք անդրադարձել էինք դերասանուհուն «Աստղային make up» խորագրում: Ելենա Վարդանյանն աչքի է ընկնում իր վառ և շլացնող արտաքինով։ Շիկահեր դերասանուհուն հաճախ են նմանեցնում բոլոր ժամանակների ամենագրավիչ և սեքսուալ կնոջը՝ Մերլին Մոնրոյին։

 

 

 



© NEWS.am STYLE