People ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենագեղեցիկ կնոջ անունը

23:22   18 ապրիլի, 2018

People ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենագեղեցիկ կնոջ անունը:  Այդ տիտղոսը բաժին է հասել երգչուհի Pink-ին:

38-ամյա հայտնի երգչուհին իր երեխաների՝ 6-ամյա դստեր՝ Ուիլլոուի և 1-ամյա որդու Ջեյմսոնի հետ հայտնվել է ամսագրի շապիկին:

Pink-ը խոստովանել է, որ բարձր ծիծաղել է, երբ լսել է այդ շապիկի մասին լուրը:

«Ես ինձ ավելի գեղեցիկ զգացի», - հրատարակչության ընտրությանն արձագանքել է երգչուհին:

Ամսագրում, որը վաճառքի դուրս կգա ապրիլի 20-ից, ներկայացված են նաև դերասանուհի Յարա Շախիդիի և «Վամպիրի օրագրերը» ֆիլմի աստղ՝ Նինա Դոբրևի հարցազրույցները:

Ընդհանուր առմամբ գեղեցիկ մարդկանց վարկանիշում հայտնվել է ավելի քան 70 կին և 5 տղամարդ: Նրանց մեջ է նաև արքայազն Հարրիի հարսնացու՝ Մեգամ Մարքլը, դերասանուհի՝ Գալ Գադոտը, ռեփեր՝ Դրեյքը և թենիսիստուհի՝ Սերենա Ուիլյամսը:

Ավելի վաղ այս ցուցակը կոչվում էր «Ամենագեղեցիկ կինը»:

Աղբյուրը՝ People.com



© NEWS.am STYLE