Վարդան Պետրոսյանի որդին նույնպես միացել է «Իմ քայլը» նախաձեռնության անդամներին

23:52   18 ապրիլի, 2018

Վարդան Պետրոսյանի որդի՝ դերասան, երաժիշտ Հայկ Պետրոսյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել: Տեղադրված լուսանկարում Հայկի ձեռքը վիրակապված է:

Հրապարակմանը կից Վարդան Պետրոսյանի որդին գրել է. «Ժողովրդի վիրավոր ձեռքը դառնում է բռունցք»:

Այս հրապարակումը, թերևս, ցույց է տալիս, որ Հայկ Պետրոսյանը նույնպես կանգնած է այս օրերին փողոց դուրս եկած երիտասարդների և «Իմ քայլը» նախաձեռնության անդամների կողքին:

Հիշեցնենք, որ երիտասարդ դերասաններից Անուշկա Մարգարյանը, Բեն Ավետիսյանը, Աղվան Ավետիսյանն ու Հայկ Չոմոյանը միացել էին պայքարի դուրս եկած երիտասարդ ցուցարարներին: Այս մասին տեղեկացել ենք դերասանուհի Անուշկա Մարգարյանի Instagram-ի էջից:

Իսկ երիտասարդ դերասանուհի, Սոնա Մաթևոսյանը Instagram-ի իր էջում Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հավաքից լուսանկար էր հրապարակել, որտեղ Հայաստանի Հանրապետության 100 մետր երկարությամբ եռագույն դրոշն էր:

«Հայաստանը մահանում է, բայց կփրկվի: Փոքր արյունը, որը դեռ մնացել է թանկարժեք է, որը կծնի հերոսների սերունդ: Ազգը, որը չի ուզում մահանալ, չի մահանում», - իր հրապարակմանը կից գրել էր դերասանուհին:



© NEWS.am STYLE