Գարի Մադաթյանն ու Spice Girls խմբի նախկին մեներգչուհին միասին հանգստանում են

10:20   19 ապրիլի, 2018

Արևմտյան լրատվամիջոցները, և մենք էլ նրանց հետ միասին, բազմիցս գրել ենք ոճաբան Գարի Մադաթյանի ու բրիտանական Spice Girls խմբի նախկին մեներգչուհի Մել Բիի սիրային հարաբերությունների մասին։

Ու չնայած ոչ ոճաբանը, ոչ հայտնի երգչուհին որևէ պաշտոնական հայտարարություն չեն արել իրենց հարաբերությունների մասին, համարվում է, որ նրանք միասին են արդեն ավելի քան մեկ տարի, քանի որ պապարացիները հաճախ են սիրահարներին «բռնացնում» միասին։

Մել Բին ու ոճաբանը իրենց համար հանգստի վայր են ընտրել Քալիֆորնիայի Դեզերթ Հոթ Սփրինգս փոքրիկ քաղաքը։

42-ամյա Մելը արևայրուք էր ընդունում, մինչ Գարին հոգ էր տանում նրա մասին ու անընդհատ ինչ-որ բանի մասին զրուցում։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարը՝  Backgrid



© NEWS.am STYLE