Դեն Բիլզերյանը հսկայական կրիա է ցույց տվել

14:29   19 ապրիլի, 2018

Դեն Բիլզերյանը երկար ժամանակ լռում է, այնուհետև՝ կտրուկ վերադառնում Instagram ու սկսում մեկը մյուսի հետևից լուսանկարներ հրապարակել։  

Նա հիմա հանգստանում է իր ընկերուհու՝ Սոֆիա Բեւերլիի հետ։ «Պոկերի արքան» իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ նա մի հսկայական կրիայի հետ է պատկերված։

«Սիրում եմ կրիաներին»,- մակագրել է լուսանկարը Դենը։

Իսկ ավելի վաղ Դենը ցույց է տվել մարիխուանայով լուսանկար։ Իր Instagram-ում միլիոնատերը հրապարակել է լուսանկար, որտեղ նստած է սեղանի մոտ, որի վրա երկու փաթեթ մարիխուանա է դրված։

«Արձակուրդներն ավարտվեցին։ Վերադառնում եմ աշխատանքի։ Կներեք ուշացման համար»,- մակագրել է լուսանկարը Դենը։

Նշենք, որ «Պոկերի արքան» պատահական չէ լուսանկարվել մարիխուանայով, ինչն, ի դեպ, պարբերաբար անում է։ Հայազգի միլիոնատերը վերջերս հայտնել է, որ մտադիր է ստեղծել մարիխուանայի արտադրության համաշխարհային ապրանքանիշ ու վաճառքի հանել իր արտադրանքը։

Դենը ծրագրում է մրցակցել ծխախոտային արդյունաբերության հետ ու այն դուրս մղել շուկայից։



© NEWS.am STYLE