Սուպերմոդել Ադրիանա Լիման՝ Նյու Յորքում ֆոտոսեսիայի ժամանակ

12:31   19 ապրիլի, 2018

Սուպերմոդել Ադրիանա Լիմային տեսել են Նյու Յորքում՝ ֆոտոշարքի համար նկարահանումների ժամանակ։

Հայտնի բրազիլուհի մոդելը մասնակցել է Maybelline կոսմետիկ ապրանքանիշի ֆոտոշարքին։

Հիշեցնենք, որ վերջերս Լիման իր հարցազրույցներից մեկում նշել է, որ մտադիր է երկու տարի հետո ավարտել իր կարիերան։

«ես ուզում եմ երկու տարի հետո ավարտել կարիերաս։ Ես ևս երկու անգամ կմասնակցեմ Victoria’s Secret-ի շոուներին, քանի որ ուզում եմ իմ մասնակցությունների քանակը 20-ի հասցնել։ Իհարկե, ես հականում եմ, որ արդեն տարիքս էլ է ինձ ստիպում մտածել ինդուստրիայից հեռանալու անհրաժեշտության մասին։ Բայց ես դեռ լավ մարզավիճակում եմ ու դեռ երկու տարի հաստատ կդիմանամ»,- ասել է մոդելը։

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ Splash

 



© NEWS.am STYLE