«Նոր ալիք 2018»-ում Հայաստանը կներկայացնի Գեւորգ Հարությունյանը

11:08   19 ապրիլի, 2018

«Նոր ալիք» երգի մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի Գեւորգ Հարությունյանը: Այս մասին երգիչը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով.

«Հայաստանը «Նոր ալիքում» կներկայացնեմ ես»:

Հավելենք, որ մրցույթը կանցկացվի սեպտեմբերի 4-9-ը՝ Սոչիում:

Նշենք նաեւ, որ Գեւորգ Հարությունյանը հանդիսատեսին հայտնի է մի շարք երաժշտական նախագծերից: Նա երկու անգամ մասնացկել է «Դեպի Եվրատեսիլին»:



© NEWS.am STYLE