«Ես միշտ վատ տղաների եմ ընտրում. նրանք այնքան կրքոտ են». Քեյթ Հադսոնը նշում է 39-ամյակը

16:28   19 ապրիլի, 2018

Հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Հադսոնն այսօր՝ ապրիլի 19-ին, նշում է ծննդյան 39-ամյակը:

Հադսոնը մեծ ճանաչման հասավ 2000 թ-ին՝ նկարահանվելով «Գրեթե հայտնի» ֆիլմում, որի համար արժանացավ «Ոսկե Գլոբուս»-ի եւ առաջադրվեց «Օսկար»-ի «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում:

Քեյթ Հադսոնը ծնվել է Լոս Աջելեսում՝ դերասաններ Գոլդի Հոունի եւ Բիլ Հադսոնի ընտանիքում: Երբ նա մի քանի ամսական էր, երբ նրա ծնողներն ամուսնալուծվեցին. Քեյթին մեծացրել են մայրը եւ նրա երկրորդ ամուսինը՝ հայտնի դերասան Քուրտ Ռասելը:

Ապագա աստղի դերասանական կարիերան սկսվեց 1998 թ-ին, երբ նրան հրավիրեցին նկարահանվելու «Անապատի կապույտը» տրագիկոմեդիայում, իսկ մեկ տարի անց նա առաջարկ ստացավ նկարահանվել «Բամբասանք» կատակերգությունում:

Հադսոնին հիմնականում տեսնում ենք հումորային եւ զավեշտալի ֆիլմերում. նրա մասնակցությամբ մյուս հայտնի ֆիլմերն են՝ «Ինչպե՞ս կորցնել տղամարդուն տասը օրում», «Հարսնացուների պատերազմը», «Իմ լավագույն ընկերոջ ընկերուհին», «Ամուսնալուծություն» եւ այլն:

Ինչ վերաբերում է դերասանուհու անձնական կյանքին՝ 2016 թ-ից նա հանդիպում է Lightwave Records ձայնագրման ստուդիայի հիմնադիր Դենի Ֆուդձիկավայի հետ: Օրերս զույգը հայտարարեց, որ երախայի է սպասում:

NEWS.am STYLE-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում Քեյթ Հադսոնի հետաքրքիր մտքերից մի քանիսը.

«Երջանկությունն այն չէ, ինչը քեզ մոտ գալիս է հանկարծակի. դա շարունակական պրոցես է»:

«Ես սիրում եմ, երբ կյանքը լի է լինում անսպասելի իրադարձություններով»:

«Ազնվությունը երբեք քեզ չի կոտրի»:

«Երբեք մի անհանգստացիր վատ մամուլի պատճառով: Միակ բանը, որ նրանք կարող են անել, գոնե անունդ ճիշտ գրելն է»:


«Ինչ-որ մեկն այսօր կարող է աստղ դառնալ միայն հիմարիկ լինելով: Ահա, թե ինչպես է ամեն ինչ փոխվել»:

«Կարող եք հավատալ կամ ոչ, բայց ես իսկապես ռոմանտիկ կատակերգությունների սիրահար չեմ»:

«Ես միշտ ինքնուրույն եմ մասնակցել ցանկացած քասթինգի, երբեք ոչ ոքի օգնությունը չեմ ընդունել, անգամ՝ մայրիկիս»:

«Գիտե՞ք՝ ինչպիսի երջանկություն է, երբ դու ստեղծում ես մի ֆիլմ, որը երջանկացնում է մարդկանց»:

«Ես միշտ վատ տղաների եմ ընտրում, բայց, ախր, նրանք այնքան կրքոտ են»:

«Ես սիրում եմ իմ մարմինը, իսկ կառուցվածքիս համար պարտական եմ մարզումներին»:

Լուսանկարները՝ Facebook-ից



© NEWS.am STYLE